Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առանց Բրազիլիայի ու Արգենտինայի

Առանց Բրազիլիայի ու Արգենտինայի
22.01.2013 | 12:31

Շաբաթ օրն Արգենտինայում ավարտվեց ֆուտբոլի Հարավային Ամերիկայի երիտասարդական (քսան տարեկաններ) առաջնության խմբային փուլը: Մրցաշարը, որ զուգահեռաբար ընտրական է աշխարհի առաջնության համար, չափազանց ծանր ընթացք ունեցավ աշխարհի գործող չեմպիոնների` բրազիլացիների, ինչպես նաև արգենտինացիների համար: Նրանք խմբայիններում համապատասխանաբար գրավել են հինգերորդ ու չորրորդ տեղերը, զրկվել այս տարի ամռանը Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:
Թերևս ընթերցողին հետաքրքրող մանրամասներ կլինեն հետևյալ երկուսը. երիտասարդականների պատմության մեջ սա, առաջին` երկրորդ դեպքն է, որ Բրազիլիայի ընտրանին բաց կթողնի եզրափակիչը (առաջինը 1979-ին էր), երկրորդ` բրազիլական այս ընտրանու կազմում հանդես էր գալիս մեծահասակների աշխարհի չեմպիոն Բեբետոյի որդին` Մաթեուսը: Բեբետոյին ֆուտբոլասերը պիտի որ հիշի ոչ միայն նրա հրաշալի խաղով, այլև որդու ծնվելը յուրօրինակ նշելով: Մեկ քառորդում Նիդերլանդների դարպասը գրավելուց հետո մարզիկը ձեռքերով նորածնին օրորելու տեսարան «բեմադրեց», որը, շնորհիվ նրա, հետագայում լայնորեն մտավ կյանք:
Թե Հարավային Ամերիկայից ո՞ր թիմերը կստանան աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, առայժմ վաղ է խոսել, որովհետև պիտի սպասել մրցաշարի ավարտին: Ինչ վերաբերում է այդ իրավունքը նվաճածներին, դրանք առայժմ տասնմեկն են, ներկայացնում են Իսպանիան, Անգլիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Հորվաթիան, Հունաստանը, Ավստրալիան, Թուրքիան, Իրաքը, Կորեան, ՈՒզբեկստանը: Առաջնությանը մասնակցելու է քսանչորս երկիր:
Ավելացնենք` առաջնությունն անցկացվելու է հունիսի 21-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, թուրքական յոթ քաղաքներում, որոնց մեջ են Ստամբուլն ու Անթալիան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ